ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Տուրեցկու երգչախումբը» Երևանում

«Տուրեցկու երգչախումբը» Երևանում
13.10.2012 | 12:56

«Տուրեցկու երգչախումբը» («Хор Турецкого») ելույթ կունենա Երևանում:
«Մեցցո Փրոդաքշն»-ից տեղեկանում ենք, որ հայտնի արտ-խմբի մենահամերգը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» մեծ hամերգասրահում` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ:
Երգչախումբը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Միխայիլ Տուրեցկին: Նրա խոսքով` արվեստում, ինչպես որ կյանքում, պետք է անընդհատ զարգացում լինի: «Տուրեցկու երգչախմբի» առանձնահատկություններից մեկն այն է, որ խմբի անդամները կարողանում են իրենց կենդանի կատարմամբ փոխարինել երաժշտական գործիքների: Երգացանկում ընդգրկված են շուրջ տասը լեզուներով երգեր:
Երգչախումը Իսրայելից Երևան կժամանի հոկտեմբերի 14-ին: Մինչ համերգը «Մեցցո» ակումբում հանդես կգա մամուլի ասուլիսով:
Համերգի կազմակերպիչը «Մեցցո Փրոդաքշն» է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ